25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահ Կապանի կոմբինատում

Ըստ Կապանում շրջանառվող լուրերի, փետրվարի 8-ին մահացած “Դինո գոլդ մայնինգ քամփնի”  ՓԲԸ երկարամյա աշխատակից, եռակցող 56-ամյա Թանգի Բեգլարյանը սրտային հիվանդությամբ է տառապել: Նա բոլորովին վերջերս բուժման մեջ էր, եւ ընդամենը 3 օր էր, ինչ բուժումից հետո  ներկայացել էր աշխատանքի:  Նշենք, որ Բեգլարյանը մահացել է  հերթափոխից անմիջապես հետո:

Աշխատանքն ավարտելուց հետո, հանդերձարանում վատացել է նրա  ինքնազգացողությունը եւ  անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: Այստեղ բժիշկների կողմից արձանագրվել է, որ Բեգլարյանը մահացած է: Նա 3 երեխաների հայր է, ունի 2 թոռ:

Ձեռնարկության տնօրինությունը զերծ է մնում որեւէ մեկնաբանությունից` սպասելով բժիշկների վերջնական եզրակացության: Ըստ կոմբինատի  կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի,  տարին մեկ անգամ ձեռնարկության բոլոր աշխատակիցները պարտադիր անցնում են բուժզննում եւ Բեգլարյանը բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որ աշխատելը նրան հակացուցված չէ:

Նշենք նաեւ, որ  ուղիղ մեկ տարի առաջ դարձյալ փետրվարի 8-ին դժբախտ պատահար էր տեղի ունեցել “Դինո Գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ Շահումյանի ստորգետնյա հանքում: Մահացել էր ընկերության աշխատակից, 34-ամյա, 2 երեխաների հայր Արմեն Եղիազարյանը: Նա Սիսիանից աշխատանք որոնելու նպատակով տեղափոխվել էր Կապան եւ արդեն 7 տարի էր այնտեղ էր բնակվում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ