25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիմա՞ էլ Սյունիքի մարզպետը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկություններով, արդեն դիմել է դատարան` ընդդեմ  “Ժամանակ” օրաթերթի:

Հիշեցնենք, որ թերթի լրագրողը շփոթել էր մարզպետի հեռախոսահամարը եւ ինչ-որ մեկի հետ արված հարցազրույցը ներկայացվել էր Սուրիկ Խաչատրյանի անունից: Չնայած թերթը ներողություն է խնդրել մարզպետից եւ ընթերցողներից, սակայն Սուրիկ Խաչատրյանը դեռ բարկացած է:

Ի դեպ, մարզպետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն “Ժամանակ” օրաթերթն է ներողություն խնդրել:

Իսկ լուրը եւ ձայնագրությունը նաեւ “1in.am”-ում է տեղադրվել, ու կայքում ներողություն չի խնդրվել:  Սյունիքի մարզպետը  Henaran.am-ի հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ զբաղված է` կարեւոր հանդիպման է, եւ անգամ մեկ վայրկյան ժամանակ չունի:

“Ժամանակ”-ի եւ “1in.am”-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը  նեւյնպես շատ զբաղված էր եւ չպատասխանեց մեր զանգին: Նրա փոխարեն թերթի աշխատակցուհին ասաց, որ դատարանից դեռեւս ոչ մի ծանուցագիր չեն ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ