28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոճանապարհների վիճակը 13:00-ի դրությամբ

image_11177

Փետրվարի 11-իժամը 13.00-ի դրությամբ ՀՀտարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում  միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է  2 կմ հատված: Փակ են Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ, ճանապարհահատվածները: Բուք է Գյումրի-Աշոցք ճանապարհին եւ Բաղրամյանի տարածաշրջանում:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը այս պահի դրությամբ փակ է:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություններից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ