20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փետրվարի 12-ը Հրազդանում ցուրտ է լինելու, նաեւ` թեժ

Կիրակի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում: Քաղաքային համայքներից միայն ընտրություններ են Սպիտակում եւ Հրազդանում: Սպիտակի քաղաքապետի համար առաջադրվել է մեկ թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական  Գագիկ Սահակյանը:

Հրազդանում պայքարը թեժ է լինելու: Հրազդանցիները պետք է ընտրություն կատարեն գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի եւ նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի միջեւ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը, Հրազդանում ընտրողների թիվը 43.874 է, իսկ կազմավորված է 27 տեղամաս: “Բողոք-դիմումներ այս պահին կան, բայց էական հարցեր չեն, թեկնածու Սասուն Միքայելյանը տեղամասերի ոչ ճիշտ կահավորման մասին է դիմել: Հանձնաժողովը քննարկել է, եւ ամեն ինչ ըստ արվել է ըստ “ՀՀ Ընտրական օրենսգրքի”,-ասաց Ա. Բադալյանը: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվել են եւ այս պահին նիստեր է ընթանում:

Հիշեցնենք, որ ըստ ժամանակացույցի, նախընտրական քարոզչությունը երեկ ավարտվել է, ու այսօր թեկնածուները քարոզչության իրավունք չունեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ