29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

600 կրակոցի դիմաց` 300 կրակոց

image_11171

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան  600 կրակոց:  Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

Henaran.am-ին հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ