25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բա երնեկ չէր Ադամին ու Եվային…

… Բացում ես զգեստապահարանդ եւ սկսում մեկ ժամ լռությամբ հարգել այն… տաբատներ,  վերնաշապիկներ, զգեստներ,  բլուզներ,  կիսաշրջազգեստներ,  ջինսեր, կոշիկներ,  բայց… Աստվա՜ծ իմ,  ի՞նչ հագնել  այսօր…

Այն  պահից, երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը,  սկսեցին ամաչել իրենց մերկության   համար, մարդկությունը  կանգնեց  “ինչ հագնել այսօր” գերխնդրի   առաջ…

Հարցը համաշխարհային  ֆինանսական ճգնաժամի պես տանջում է 21-րդ դարի մարդուն, ոչ մի կերպ չնահանջելով:

Ինչպես ասում  են՝  ընկել ենք՝ պիտի քաշենք… բայց ինչպե՞ս … Այ  կարող  են օգնության  գալ գույները,  որոնք  համապատասխանեցնելով ձեր խառնվածքին,  կարող եք կողմնորոշվել հագուստի   ընտրության  հարցում:

Եթե այդ օրը առավել ակտիվ եք,  աշխույժ,  բարձր տրամադրություն  ունեք,  ապա կարող եք ընտրել   կարմիրը  կամ վարդագույնը՝ չնայած վերջինիս  բացասականը այն  է,  որ կարող է տպավորություն    ստեղծվել,  թե ինքնավստահ չեք եւ  պաշտպանության կարիք ունեք. հոգեբաններն են ասում:

Եթե մեծ երեւակայության  տեր եք, զգայուն, ստեղծագործելու  ցանկություն  ունեք՝ ընտրեք երկնագույնը  կամ  մուգ  կապույտը,  եթե խելացի եք,  ուժեղ:

Հագուստի հարցում  կարող եք կողմնորոշվել նաեւ ըստ հորոսկոպի:

Եթե խոյ   եք, անշուշտ, գործը  բարդ է,  քանզի  խոյերը հայտնի  “թիթիզներ”  են,  հետեւում  են  նորաձեւությանը: Նույնը   կարելի   է  ասել նաեւ առյուծների մասին,  որոնք նախընտրում են վառ եւ   թանկ հագուստ,  տաք գույների սիրահար են:  Այս շարքը համալրում են  նաեւ կույսերը,  կարիճները,  աղեղնավորները,  վերջիններս   “հագուստամանիա”  ունեն:

Գործը ավելի հեշտ է ցուլերի,  երկվորյակների, խեցգետինների,  այծեղջյուրների,  ջրհոսների եւ ձկների  մոտ:  Նրանք  ամեն ինչ  սիրում  են չափի մեջ, առանց փայլերի եւ ավելորդ ճոխության:

Անշուշտ,  այս   ամենը  շա՜տ   հարաբերական է,  քանզի շատերը կարող են  չհամաձայնել եւ  ճիշտ  էլ  կանեն:

Իսկ մեզ մնում  է միայն  ավելացնել՝ բա երնեկ չէր Ադամին ու Եվային…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ