23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրազդանում ընտրողների ակտիվություն է նկատվում

Հայաստանի տարբեր մարզերում այսօր կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից թերեւս ամենաթեժ  կետը  Հրազդանն է: Հրազդանցիները պետք է ընտրություն կատարեն գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի եւ նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, նախկին հանրապետական Սասուն Միքայելյանի միջեւ: Ժամը 11.00-ի դրությամբ 43.874 ընտրողներից մասնակցել է 4203 ընտրող:

Հրազդանում են ՀԱԿ պատասխանատու դեմքերը Նիկոլ Փաշինյան, Լեւոն Զուրաբյան եւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ:

Հրազդանցիների պատմելով, ցանկացած ընտրության Հրազդանում 20-21 հազար ընտրող է մասնակցում: Քաղաքում ոստիկանական հսկողությունն ուժեղացված է: Հրազդանից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ