19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Հանուն” եւ “Տեր Աստված”.ասացին Հրազդանի քաղաքապետի թեկնածուները

Հրազդանի քաղաքապետի երկու թեկնածուները ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը արդեն քվեարկել են:

Ըստ քաղաքապետի, ինքը քվեարկել է հանունի, ոչ թե ընդդեմի: Սասուն Միքայելյանի տրամադրությունը, իր իսկ խոսքով մարտական է: Նա քվեարկելիս ասաց Տեր Աստված, իսկ թե ում է քվեարկել պատասխանեց` գաղտնիք է:

Նկատենք, որ բոլոր տեղամասերում մարդկային եւ մեքենաների կուտակումներ կան: Երկու թիմերն էլ մեքենաներով մարդիկ են բերում ընտրության, եւ արդեն 14850 մարդ քվեարկել է:

Մարդիկ հոգնում են հերթ կանգնելուց եւ թողնում հեռանում են: “Գնանք հետո գանք, չենք կարա ժամերով սպասենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին հրազդանցի ընտրողները:





ուն Սասուն Միքայելյանի շտաբը մի քանի ընտրախախտումներ է արձանագրել թաց կնիք, ուրիշի տեղ քվեարկություն եւ այլն:Թիվ 25 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Բադալյանը մեզ տեղեկացրեց, որ պաշտոնապես հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել:

“Ասում են` ինտերնետում են նման բաներ գրել, որտեղից, խի, ես չեմ հասկանում, եթե բողոք ունեն թող հանձնաժողով բերեն”,-ասաց Բադալյանը:

Նկատենք որ ՀԱԿ-ի պատասխանատուները Լեւոն Զուրաբյան, Պետրոս Մակեյան, Նիկոլ Փաշինյանը եւ ուրիշներ Սասուն Միքայելյանի վստահված անձինք են, իսկ երկու թեկնածուների թիմակիցները միմյանց են “վերահսկում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ