23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Գրեմմին” նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին

ԱՄՆ-ում փետրվարի 12-ին անցկացվելիք “Գրեմմի” երաժշտական մրցանակաբաշխությունը նվիրված կլինի նախօրեին հանկարծամահ եղած լեգենդար երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնին:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Հյուսթոնի հիշատակին է նվիրված լինելու շոուի մի ամբողջ բաժին, որը կվարի օսկարակիր Ջենիֆեր Հադսոնը:

Հիշեցնենք, որ լեգենդար երգչուհի եւ դերասանուհի  49-ամյա Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը, հանկարծամահ է եղել անցած գիշեր` Լոս Անջելեսի “Beverly Hilton” հյուրանոցի համարներից մեկում: Կատարվում է հետաքննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կա տեսակետը, որ հնարավոր է թմրամիջոցները լինեն պատճառը, բայց երգչուհին հերքել էր մի քանի ամիս առաջ, որ նա կախում ունի թմրամիջոցներից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ