18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեներալ Մանվելը չի շնորհավորել եղբորորդուն

“Ընտրությունները անցել են շատ բարձր մակարդակով, մասնակցությունը նույնպես բարձր է եղել` մոտ 70 տոկոս: Ամեն ինչ անցել է օրենքի տառին համապատասխան: Իմ  եղբայրը 75 տոկոս ձայն է հավաքել, ժողովուրդը նրան վստահել է”,- Henaran.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով նախօրեին Արամվիրի մարզի Արշալույս գյուղում կայացած ընտրություններին, ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, Արշալույսում վերընտրված գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Եղբոր հաղթանակը Հրանտ Գրիգորյանը սպասված է համարում. “Մեր համայնքի ժողովուրդը խելացի ժողովուրդ է, իսկ իմ եղբայրն էլ այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն արժանի գյուղապետ է”,- Henaran.am-ին ասել է Հրանտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այստեղ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Զարզանդ Գրիգորյանի դեմ առաջադրվել էր անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը, որին սատարում էր ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Ի դեպ, գործող գյուղապետը գեներալի եղբոր տղան է, սակայն նրանց հարաբերությունները ջերմ-բարեկամական չեն, ինչպես ասում են, նրանց միջեւ “սեւ կատու է անցել”: Henaran.am-ը Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանը շնորհավորել է  Զարզանդ Գրիգորյանին: Հրանտ Գրիգորյանը պատասխանեց.“Չի շնորհավորել”:

Մեր հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ հաշտության եզրեր չկան հորեղբոր եւ եղբոր տղաների միջեւ, Հրանտ Գրիգորյանը պատասխանեց.”Ինչի՞ շուրջ հաշտվենք, ժողովուրդն իր ընտրությունը կատարել  է, իրենք պետք  է  հաշտվեն, որ իմ եղբայրն ընտրվել է , ուրիշ հաշտվելու բան չկա”:

Հիշեցնենք, որ Արշալույսի գյուղապետը վերընտրվեց երկրորդ անգամ: Զարզանդ Գրիգորյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին` Հադրութի եւ Ֆիզուլիի շրջանների ազատագրմանը, Մարտակերտի  շրջանի մարտերին: Ծառայել է 19 տարի, երեք անգամ վիրավորվել,  զորացրվել է 2008 թվականին` գնդապետի կոչումով, համայնքապետի թեկնածություն առաջադրելու կապակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ