18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աթենքը լուսավորվել է չդադարող հրդեհներից /վիդեո/

Հունաստանի մայրաքաղաքում այրվում են արդեն ավելի քան 40 խանութներ, բանկեր, սրճարաններ եւ այլ հաստատություններ: Ողջ քաղաքը լուսավորվում է հրդեհների կրակից, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը:

Այրվում են Առեւտրային բանկի մասնաճյուղերը, Փոստային Խնայողական բանկի շենքը, որտեղ 2 խանութ եւ մի գրավատուն են գտնվում, հունական “Ալֆա-բանկի” մասնաճյուղը, ինչպես նաեւ “Piraeus” բանկի բանկոմատը, որտեղից անհայտ անձինք գողացել են բոլոր փողերը: Այրվում են նաեւ կինոթատրոններ:

Երկրի իրավապահ մարմինները հայտնում են, որ հրդեհների թիվն աճում է: Ոստիկանների եւ անարխիստների միջեւ բախումները անկում են ապրում, չնայած անկարգությունների մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի եւ իրավապահ մարմինների վրա հարձակվում են տարբեր տեղերից:

Քաղաքային հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 70 քաղաքացիներ` հիմնականում շնչառական ուղիների խնդիրներով: Բացի Աթենքից, նման անկարգություններ տեղի են ունենում նաեւ Հունաստանի մի քանի այլ քաղաքներում:

Անկարգություններն սկսել են հունական խորհրդարանում տեղի ունեցած դրամատիկ քվեարկության հետեւանքով: Այն նախատեսում է նոր կրեդիտային համաձայնություն Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ, ըստ որի խիստ տնտեսության փոխարեն կտրամադրվի 130 մլրդ եվրո:

http://youtu.be/rV83ucLsOIE

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ