19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ խմբակցության տնտեսական առաջարկը ՀՀ կառավարությանը

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել`  “Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով, որում մասնավորապես ասված է .

 ‘Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով, խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները:

Վերջիններիս մասնավորեցումը չհանգեցրեց դրանց արդիականացմանը եւ նոր շուկաների ձեռքբերմանը, այնուամենայնիվ, արտադրական եւ գիտական ներուժը, որոշակի չափով պահպանվել է, ոլորտի ձեռնարկությունների վերագործարկումը եւ արդիականացումը հրամայական խնդիր է Հայաստանի տնտեսության զարգացման եւ արտահանման ներուժի ընդլայնման իմաստով:

“Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները” թեմայով քննարկումների մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկում են.

  1. ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն,
  2. ոլորտի ձեռնարկությունների համար ստեղծել գործունեության բարենպաստ եւ խրախուսող միջավայր,
  3. ոլորտի ձեռնարկությունների արդիականացման եւ արտաքին շուկաներում մուտքի դժվարությունների հաղթահարման նպատակով կիրառել պետական ուղղակի միջամտության, այդ թվում` պետական բաժնեմասնակցության մեխանիզմներ,ընդունել ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգ
  4. Henaran.am-ին հաղորդում են ՀՅԴ խմբակցության մամլո գրասենյակից
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ