20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թիվ 42 ավագ դպրոցի ծնողներն ու աշակերտները օգնություն են խնդրում

Թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ ծնողներ օգնության խնդրանքով նամակով դիմել են ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին եւ Լարիսա Ալավերդյանին: Նամակում մասնավորապես ասված է.’ Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս,  դիմում ենք Ձեզ` խնդրելով, որ դուք վաղը այցելեք մեր դպրոց եւ տեղում ծանոթանաք տիրող խայտառակ իրավիճակին:

Մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ցանկանում են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմել եղելությունը: Դպրոցում տիրում է կատարյալ սառնամանիք, եւ աշակերտները արդեն չեն դիմանում եւ անընդհատ բողոքում են տնօրենին: Դասերն էլ 4-րդ ժամից հետո ավարտվում են, չնայած որ լինում են դեպքեր,  երբ այդ ցուրտ պայմաններում ստիպողաբար երեխաներին պահում են նաեւ մինչեւ 5-րդ ժամի վերջը:Արդեն 1 շաբաթից ավել է, ինչ հաճախումների թիվը հասել է 400-ից 200-ի: Շատ են հիվանդները , վատառողջ ու մրսած աշակերտները: Արդեն անտանելի է դարձել դպրոց գնալը:

Այդ ամենի կապակցությամբ մենք դիմում ենք Լարիսա Ալավերդյանին եւ Անահիտ Բախշյանին` խնդրելով նրանցից օգնություն: ‘Հարգելի տիկնայք, եթե կարող եք այցելեք մեր դպրոց եւ օգնեք մեզ այս դժվարին պահին’: Դպրոցի ներսի ջերմաստիճանը իջել է մինչեւ + 2-ից +4-ի, եւ սարսափելի ցուրտ է: Տաքացնող սարքերն էլ չեն աշխատում եւ շատ քիչ են: Ներքին խժդժություններ են սկսվել փոխտնօրեն Աիդա Շահվերդյանի եւ ուսուցիչների միջեւ: Տնօրեն Էլեոնորա Թումանյանը անում է ամեն ինչ կրքերը հանդարտեցնելու համար: ԿԳՆ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն է,լ ըստ դպրոցի ուսուցիչների կարծիքների, թող գնա իր մասին մտածի, այլ ոչ թե սուտ լուրեր տարածի, թե իբր դպրոցում ընթանում է նորմալ դասապրոցես, եւ շատ տաք է ու ամն ինչ նորմալ է: Ըստ ուսուցիչների, դա բնական է, քանի որ նա երբեք չի սատարի դպրոցին` փնովելով ԿԳՆ-ին, քանի որ այդ դեպքում կզրկվի նախարարությունում իր պաշտոնից :

‘Հարգելի լրատվամիջոցներ խնդրում ենք Ձեզ այցելել մեր դպրոց եւ տեսնել թե ինչ վիճակում ենք գտնվում մենք’,- ասում է աշակերտներից մեկը, ով սովորում է 11-րդ դասարանում:

‘Օգնեք մեզ հարգելի լրատվամիջոցներ, մեր ձայնը հասցրեք նախարար Արմեն Աշոտյանին’,-ասում է 10-րդ դասարանի աշակերտը, ով շատ է սիրում այս դպրոցը:

Ծնողներ՝
Գ.Սերոբյան
Լ.Զուրաբյան
Ա.Մարգարյան
Ա.Բադալյան
Ս.Ալավերդյան
Կ.Թովմասյան
Գ.Ասրյան
Ն.Պողոսյան եւ այլոք

Henaran.am-ին փոխանցում են թիվ 42 դպրոցի  մի խումբ ծնողներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ