29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ատում եմ այդ ֆիլմերը. Ալբերտ Մկրտչյանը` սերիալների մասին

image_1122

 ‘Ես ատում եմ այդ ֆիլմերը, դրանք ընդամենը կրկնում են բրազիլական, մեքսիկական ֆիլմերը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոյի և թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը` խոսելով հայկական հեռուստաեթերը ողողած սերիալների մասին: Ռեժիսորի խոսքով` դրանցում նույնիսկ սցենարի ամեն մի մանրուքն է ընդօրինակված:

Մկրտչյանին զայրացնում է ավելի շատ ոչ թե սրանց առկայությունը, այլ այն, թե ինչ արդունքի են դրանք հանգեցնում: ‘Բավականին մեծ գումարներ ունեն, դերասաններին վճարում են և նկարում, բայց տեսնում եք արդյունքը: Այդ ֆիլմերից վարակված` ի՞նչ է կատարվում փողոցներում’,-ընդգծեց Մկրտչյանը` մասնավորեցնելով, որ երիտասարդներն  ընդօրինակում են ֆիլմերում պատկերվածը:

‘Ընդօրինակել Եվրոպայից, Ամերիկայից, դա լավ բան է, վատ բան չէ, բայց  վատ բաներն էլ պիտի չընդօրինակվի’,-խորհուրդ տվեց ժողովրդական արտիստը:

Ալբերտ Մկրտչյանը նաև Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նա մեզ վստահեցրեց, որ ինքը համոզված է` կինոյի հետ կապված ու առհասարակ ամեն ինչ լավ է լինելու:  ‘Մեր կինոկենտրոնի ֆիլմերը շատ լավ ֆիլմեր են, որոնք դուրս են գալիս միջազգային ասպարեզ և  շահում են, մենք ուրախանում ենք, որ հայկական կինոյի ավանդույթը շարունակվում է’,-նկատեց նա: Բացի դա , ըստ ռեժիսորի, պարտադիր չէ, որ անընդհատ լավ ֆիլմեր նկարահանվեն, դա անհնար է, սակայն տարվա մեջ գոնե մեկ լավ ֆիլմ պիտի նկարահանվի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ