20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ` Հրազդանում այլ անձի փոխարեն քվեարկողի նկատմամբ

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությայն կայքը:

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկելով Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն:

Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ  ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ  քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ:

Կեղծիքի բացահայտումից հետո, տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ