18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնակչությանը առավելապես հուզել է տեղադրված արագաչափերի թեման

Այսօր  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական ‘Ուղիղ կապի’  հյուրն էր ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:

Մեկուկես  ժամ տեւած ‘Ուղիղ կապի’ ընթացքում ստացված երեք տասնյակի հասնող հարցերը հիմնականում վերաբերում էին Երեւան քաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափ սարքերի աշխատանքին, արձանագրած իրավախախտումներին, ինչպես եւ հիշյալ սարքերի  շահագործման խնդիրներին:

‘Ուղիղ կապի’ ընթացքում հարցեր տրվեցին նաեւ վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգի եւ ճանապարհային ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը սպառիչ պատասխաններ տվեց քաղաքացիների հարցերին՝ պարզաբանելով գործող իրավական ակտերը, մատուցվող ծառայությունների տեսակներն ու դրանց դիմաց նախատեսվող վճարների չափերը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ