18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործատուները հետեւում են ենթականերին. Չորրորդ ինքնիշխանություն

‘Չորրորդ ինքնիշխանությունը’ գրում է. ‘ Գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով:
Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS եւ այլն)` տնօրենը վերահսկում է տեղեկության արտահոսքը եւ հետեւում է իր ենթակաների ինտերնետային ակտիվությանը. մոնիտորինգ է անցկացվում սոցիալական ցանցերում ընկերության մասին բացասական տեղեկությունների տարածման մասին, աշխատանքային ժամերին ոչ ռացիոնալ օգտագործման փաստեր են գրանցվում, ինչպես նաեւ խոշոր րիզնես-կենտրոններում ու գրասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում, ձայնագրվում են աշխատակիցների հեռախոսազրույցները: Հիմնականում դա տեղի է ունենում բանկերում, ապահովագրական ու ՏՏ ոլորտի ընկերություններում

Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի յուրահատկությամբ պայմանավորված` որոշ ընկերություններում վերահսկողության համակարգն անհրաժեշտություն է. այն միշտ է եղել, պարզապես հիմա կատարելագործվում է: Ըստ փորձագետների` տեղեկատվական ապահովության ծառայությունների շուկան մեծանում է ճգնաժամի պարագայում անձնակազմին տրվող վճարների կրճատման հաշվին, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատակիցների օգտակար գործունեության գործակիցը եւ օրինապահությունը, ու որպես արդյունք` նպաստում է գաղտնի տեղեկության արտահոսքի ռիսկերի աճին` ինչպիսիք են, օրինակ, հաճախորդների անհատական տվյալները:

Տեղեկատվական արտահոսքը վերահսկելու եւ աշխատաժամերի մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շուրջ 150 ընկերություններում SecureTower համակարգի գործարկումը, ըստ Falcongaze ընկերության վերլուծաբանների, կարող է գործատուի համար պատճառ հանդիսանալ իր ենթակային աշխատանքից ազատելու համար: Նրանց տվյալների համաձայն` 2011-ին հենց աշխատաժամերի ու ինտերնետի ոչ ռացիոնալ օգտագործումն է հեռացման համար առիթ հանդիսացել. այդ պատճառով աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր 3-րդ աշխատակից’,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ