28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառքի ու ՕԵԿ-ին “գցելու” մասին

image_11041

Առաջիկա ընտրությունները 100 տոկոսանոց արդար ու ազնիվ չեն լինելու, լինելու  է “նկարչություն” : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ու հավելեց, թե դրա ծավալները կախված կլինեն Կոնգրես-ԲՀԿ “գրագետ” գործողություններից:

Ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց, որ,  այնուամնենայնիվ,  “նկարչություն չի լինելու”: “Այն, ինչ եղել է 90-ականներից սկսած` լցոնումներ, արկղ գողանալ,  չի լինելու, առնելու են ձայները, ինչը ապացուցեց Հրազդանի ընտրությունները եւ դա շարունակվելու է նաեւ ԱԺ ընտրություններում”,-ասաց Կարեն Քոչարյանը:

Henaran.am-ը երկու բանախոսներից էլ հետաքրքրվեց, թե բացառում են արդյո՞ք բանախոսները, որ  “նկարչության” ու “ձայներն առնելու” մեթոդին դիմելու մասին իրենց ենթադրությունները կգործեն նաեւ Կոնգրեսի ու ԲՀԿ-ի դեպքում: Կարեն Քոչարյանը մեր հարցին ուշագրավ պատասխան տվեց: ”Դուք չնշեցիք նաեւ ՕԵԿ-ին, որը անելու է ու որին ‘գցելու են’: Եթե մնացածից փողը վերցնեն, քվեարկելու են, ՕԵԿ-ին անելու են  այն, ինչ ինքն արեց իր ընտրազանգվածի հանդեպ 2008 թվականին”,-ասաց նա ու հավելեց.”Ես կարծում եմ, որ բոլորն էլ անելու են, ընդհուպ մինչեւ ասենք, ՀԱԿ-ի որոշ մեծամասնական թեկնածուներ”:

Արմեն Բադալյանն էլ պատասխանեց.”Ես խիստ կասկածում եմ,  որ Կոնգրեսն ունի այնքան ֆինանսական ռեսուրս, որ կարողանա փող բաժանել: Այստեղ նաեւ պետք է որոշակի գործիքների տիրապետել` համատիրությունների եւ այլն, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, ապա ՀՀԿ-ն Հրազդանում ցույց տվեց, որ ինչպես գրում են թերթերը, “լավ էլ օգտագործել է”:

Արմեն Բադալյանը հավելեց, որ ԲՀԿ-ի մասով դժավարանում է կարծիք հայտնել եւ մանրամասնեց.”Ասում են չէ, որ ԲՀԿ-ն բարեգործություն է անում: ԲՀԿ-ն բարեգործություն չի անում, բարեգործություն անում է Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը, ուղղակի, ընտրազանգվածի մեջ այդ երկու ուժերը նույնականացվում են, եւ չի բացառվում, որ զուտ կուսակցությունը գումար չբաժանի, բայց բարեգործական կառույցը բաժանի գումար, ինչը օրենքի խախտում չէ”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ