28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական շոուի ժամանակ եթերում պոռնո են ցուցադրել /վիդեո/

image_11038

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել շոտլանդական հայտնի “STV” հեռուստաընկերության եթերում: Երեկոյան քաղաքական շոուի ցուցադրման ժամանակ էկրանին հանկարծակի հայտնվել է պոռնոֆիլմից մի տեսարան:

Նրանք, ովքեր տեսել են Ջոն Մակկեի “Scotland Tonight” շոուն, գիտեն, որ հաղորդավարի և նրա հյուրերի հետևում մի քանի մոնիտոր կա:

Եվ ահա, լեյբորիստական կուսակցության գործունեության մասին քննարկման ամենաթեժ պահին մոնիտորներից  մեկի վրա հայտնվել է կադր, որտեղ շիկահեր գեղեցկուհին լոգարանում սեքսով է զբաղվում:

Այս տեսարանն էկրանին մնացել է միայն մի քանի վայրկյան, սակայն դա էլ բավական է եղել, որպեսզի հարուցի հեռուստադիտողների զայրույթը: Հաղորդաշարից հետո բազմաթիվ զանգեր են եղել հեռուստաընկերություն` բողոքներով:

” STV”-ի ներկայացուցիչների խոսքերով` պոռնոֆիլմի կադրը եթերում հայտնվելը ցավալի պատահականություն է: Բանն այն է, որ հեռուստաընկերությունում միշտ այլ հեռուստաընկերությունների հաղորդաշարեր են դիտում, և այդ պահին պատահաբար ալիքը փոխվել է և կադր է ընկել “մեծերի համար” ֆիլմից մի հատված:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ