29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տեառնընդառաջի տոնակատարությունը Մայր Տաճարում

image_11035

Այսօր  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:

Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան  Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:  Այնուհետեւ Մայր Տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարեւանությամբ վառվեց մեծ խարույկը, իբրեւ Քրիստոսին խորհրդանշող լույս: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների եւ ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները:

Փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջի օրը հռչակված է նաեւ  նորապսակների օրհնության օր, Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգեւի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Հոգեզմայլ շարականների երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին: Հայցելով, որ Տերն իր շնորհներն առատորեն հեղի նորակազմ ընտանիքների վրա` Նորին Սրբությունը պատգամեց նրանց ընտանեկան կյանքը կազմակերպել Տիրոջ պատվիրաններին համապատասխան, ընթանալ միշտ բարու ճանապարհով, սիրել մարդկանց, եկեղեցին, հայրենիքն ու ժողովրդին:

Henaran.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ