28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

70-ականների երեւանյան արժեքավոր նմուշներն արդեն պատմության թանգարանում են

image_11032

Երեւան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե թղթապանակով, Երեւանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը եւ 1978 թվականի՝ Էրեբունի-Երեւանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երեւանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը ներկայացած առարկաների հեղինակը եւ համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:

Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ‘Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը եւ այսօր նվիրում եք Երեւան քաղաքի պատմության թանգարանին’,- նշել քաղաքապետը:

‘Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլիներին իմ սեփականությունը եւ կուրախացներին միայն ինձ. այժմ դրաք հանրային սեփականություն են եւ կարող են պատմել երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը եւ այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երեւանի մասին’,- ասել է նկարիչը:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ