19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին հասարակական շահի տեսանկյունից նոր որակ չի ստեղծի

”Եթե որակական եւ հասարակական շահի տեսնակյունից նայենք այս զարգացումներին, որեւէ բան չի փոխվում: Կոալիցիոն կուսակցությունները մեկ ռեժիմի մասեր են եւ էական, որակական փոփոխության մասին խոսել, կարծել, թե սպասվող ընտրություններում դրանից որակապես նոր իրավիճակ կստեղծվի, դժվար է”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու մասին հայտարարությանը, ասել է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ հավելել.

“Պետք է տեսնել, թե ինչն են ուզում փոխել: Փոխել բալանսն իրենց օտի՞ն: Բնական է,  դա բոլորն էլ ցանկանում են, բայց ծրագրային փոփոխություններից, քաղաքական կուրսի հետ ֆունդամենտալ անհամաձայնությունից որեւէ մեկը չի էլ խոսում”:

Քաղաքագետի համոզմամբ, եթե հարցին անդրադառնանք հասարակական շահի տեսանկյունից, միակ ձեռքբերումը ընտրական գործընթացներում նոր իրավիճակի ստեղծումը կարող էր լինել, ինչը Մանվել Սարգսյանը կասկածի տակ է դնում: “Կոալիցիոն բոլոր ուժերի որակը նույնն է: Էական տարբերություններ այնտեղ չեմ տեսնում: Ներկոալիցիոն փոփոխությունների, գուցե կարող է հանգեցնել”,-շարունակել է Մանվել Սարգսյանը:

Մանվել Սարգսյանը շեշտել է, որ ազատ ու արդար ընտրությունների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը միմյանց դիմելու փոխարեն իրենց ծրագրերով դիմեն ժողովրդին, ինչն այսօր չի նկատվում:

Քաղաքագետի դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու մասին որոշումը պայմանավորված է նախագահական ընտրությունների հետ կապված ինչ-որ ակնկալիքներով:

Henaran.am-ի հարցին, թե հնարավո՞ ր է արդյոք, որ վերջին զարգացումները հանգեցնեն կոալիցիայի փլուզմանը, Մանվել Սարգսյանն ասել է, որ խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն ուժերի առանձին գնալու պարագայում էականը նոր ձեւավորվելիք կոալիցիան կարող է լինել.”ՀՀԿ-ն հուսով է, որ ինչպես նախորդ` 2007 թվականի ընտրությունների ժամանակ, մեծամասնություն կվերցնի եւ մյուս քաղաքական ուժերին կհրավիրի կոալիցիա, բայց, եթե նման ձեւով չլինի, այսպես, թե այնպես պետք է  կոալիցիա ստեղծվի”:

Մեր մյուս հարցին, թե Վարդան Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին կարո՞ղ է հանգեցնել ընտրապայքարի թեժացմանը կոալիցիոն ուժերի միջեւ, Մանվել Սարգսյանը պատասխանել է. ”Հրազդանում մենք տեսանք, որ ՀՀԿ-ն առանց թեժացումների կարող է ինչ-որ արդյունքներ ստանալ: Նախնական ինչ-որ պայմանավորվածությունների ժամանակաշրջան է թեւակոխել քաղաքական դաշտը:

Եթե  ընտրական մեխանիզմը չի աշխատում եւ որեւէ մեկը չի հավատում, որ քվեներով կորոշվի ընտրությունների ելքը, բնական է, որ առաջ են գալիս այս ստվերային պայմանավորվածությունները, որոնք հասարակական սպասելիքների հետ որեւէ կապ չունեն: Սա է կարեւորագույն խնդիրը, մնացածը որեւէ արժեք չունի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ