19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանին չեն “լայկում”. Ժողովուրդ

Անդրադառանալով Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ի անդամակցությանը` թերթը  “ժողվուրդը” հիշեցնում է, որ  ԲՀԿ-ն, սակայն, նրան իր շարքերն ընդգրկելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել:

“Ուշագրավն այն է, որ մի կողմից ԲՀԿ-ն փորձեր է անում տարանջատվելու Ռոբերտ Քոչարյանից, իսկ մյուս կողմից իր շարքերն է ընդգրկելու մի անձնավորության, ում անունը կապվում է ոչ միայն Քոչարյանի, այլեւ Մարտի 1-ի հետ”,-գրում է թերթը:

Ի դեպ  անցած տարվա գարնանից “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում Օսկանյանը ոչ պաշտոնական էջ ունի, սակայն մինչ օրս այդ էջը “հավանել է” ընդամենը 23 մարդ:

“Համեմատության համար նշենք, որ մեկ ամսվա ընթացքում մեր գործընկեր Գագիկ Շամշյանը կարողացավ 5000-ից ավելի ընկերներ հավաքել: Սույնով, թերեւս, ամեն ինչ ասված է. Օսկանյանն իսկապես “շատ պահանջված» գործիչ է”,- եզրակացնում է “Ժողվուրդը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ