18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի գողերը մարզերից են. Ավանգարդ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը “Ավանգարդի” հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների` Հայաստանում ծանր հանցագործությունների բանդաներ գրեթե չկան:

“Ճիշտ է, անցյալ տարի բացահայտվեց վտանգավոր մի հանցախումբ, բայց դրանք քիչ են: Իհարկե` շնորհիվ նաեւ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների: Այսօր ավելի տարածված են բնակարանային, ավտոմեքենաների անվադողերի, մարտկոցների, հայելիների ու ապակիների գողությունները: Դրանք իսպառ վերացնել հնարավոր չէ (եւ ոչ մի երկրում), բայց դրանց քանակը փոքրիշատե նվազեցնել հաջողվել է”,-համոզված է Նազարյանը:

Վերջինիս կարծիքով, Երեւանում գողություն կատարողները մեծամասամբ մարզերի բնակիչներ են, ինչը Երեւանի ոստիկանապետը կապել է սոցիալական խնդիրների հետ:

“Տարեցտարի ավելանում են խարդախության դեպքերը: Քիչ չափով, բայց լինում են նաեւ կողոպուտի ու ավազակային հարձակման դեպքեր: Հիմա ավելի մեծ ջանքեր կգործադրվեն` հանցագործությունները նախականխելու եւ բացահայտելու ուղղությամբ, որովհետեւ ոստիկանն արդեն համոզվել է, որ դրա դիմաց խրախուսվելու է”,-ասել է Երեւանի ոստիկանապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ