20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լոնդոնում ձերբակալվել է հայազգի գործիչ

Լոնդոնում ձերբակալել են Էստոնական իշխող` Բարեփոխումների կուսակցության անդամ եւ “Էստոնիայի եվրոպական շարժում” ոչ կոմերցիոն կազմակերպության ղեկավար հայազգի Աննա-Մարիա Գալոյանին, հաղորդում է “DELFI”-ն:

2011-ին նրան դատել էին կազմակերպության միջոցները վատնելու համար, սակայն նա հասցրել էր լքել երկիրը մինչ նրան բանտ կուղարկեին: Այդ պատճառով էլ էստոնական իշխանությունները ձերբակալման եվրոպական ծանուցագիր էին տվել: Հետաքննության տվյալներով` Գալոյանը կազմակերպության միջոցները վատնել  է թանկարժեք հագուստի, զարդերի եւ գեղեցկության սրահների վրա: Ընդհանուր առմամբ` նա ծախսել է 48 հազար եվրո:

Մասնագիտությամբ քաղաքագետ Գալոյանը 2010-ին նա նկարվել  է “Playboy” ամսագրի էստոնական տարբերակում:

Գալոյանը չի ընդունում իր մեղքը: Նա նաեւ նշել է, որ հետաքննության ընթացքում խախտվել են իր իրավունքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ