24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրանում շատ են կարեւորում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները

Փետրվարի 14-ին ՀՀ եւ ԻԻՀ ԱԳՆ-ների միջեւ հերթական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Հայաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարները կարեւորեցին երկու ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության մակարդակի առնչությամբ, ընդգծեցին 2011թ. ՀՀ  եւ  ԻԻՀ նախագահների  եւ արտգործնախարարների Թեհրան եւ Երեւան կատարած փոխայցելությունների կարեւորությունը: ՀՀ եւ ԻԻՀ փոխնախարարները քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: Նշվեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ ստորագրված փաստաթղթերով նախատեսված ծրագրերի իրականացումը  պետք է նոր  լիցք հաղորդեն երկու  երկրների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը:

Նույն օրը` երեկոյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ  Քոչարյանին ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Հանդիպման սկզբում փոխնախարար Քոչարյանը ԻԻՀ ԱԳ նախարարին փոխանցեց  ՀՀ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Սալեհին նշեց, որ Իրանում շատ են կարեւորում հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, խնդրեց իր շնորհավորանքներն ու  ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ