25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատախազը 5 տարի ազատազրկում է պահանջել Բերլուսկոնիի համար

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրող կոմղը պահանջել է  նրան դատապարտել 5 տարվա ազտաազրկման փաստաբան Դեւիդ Միլզին կաշառելու համար: Այս մասին տեղեկացնում է “AFP”-ն:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատախազ Ֆաբիո դե Պասկուալեն հայտարարել է, որ ամբաստանյալն անկասկած մեղավոր է, եւ որ Բերլուսկոնիի պաշտպանությունը հիմնված է ամբողջովին կեղծ փաստաթոթերի վրա:

Միլանի դատարանը Բերլուսկոնիի գործը քննում է 2007-ից: Ըստ մեղադրող կողմի` 1997-ին Բերլուսկոնին Միլզին 600 հազար դոլարի չափով կաշառք է տվել, որի դիմաց վերջինս պետք է թաքցներ Բերլուսկոնիի հետ կապ ունեցող ընկերությունների` հարկերից խուսափելու փաստը:

Նախկին վարչապետի մեղավոր լինելու ապացույցներից մեկը Միլզի նամակն է իր հաշվապահին, որտեղ նա գրում է, որ գումար է ստացել “Բ.-ի մարդկանցից”: Դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ փաստաբանն ասել է, թե այդ նամակը “երեւակայության արդյունք է”: Սակայն այսօր կայացած նիստում դատախազը հայտնել է, որ ավելի շատ հակված է հավատալու նամակին եւ  մեղադրել է Միլզին կեղծիքի մեջ:

Ներկա պահին իտալական դատարաններում Բերլուկոնիի դեմ հարուցված մի քանի գործ է քննվում: Բացի կաշառակերությունից եւ հարկերից խուսափելուց, նա մեղադրվում է նաեւ անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու, իշխանությունը չարաշահելու եւ պետական գաղտնիությունը խախտելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ