24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կա քաղաքական կամք` չգնալ այս քայլին. լսումներն ավարտվեցին

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ խորհրդարանական լսումներն ավարտվեցին: ԱԺ նիստերի կիսադատարկ դահլիճում, որտեղ ընթանում էր պետաիրավական մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկումը, եզրափակիչ ելույթներով հանդես եկան “Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ “կոնսենսուս-1”-ը/ բոլոր քաղաքական ուժերը, բայց ՀՀԿ-ից կողմ են գաղափարին,-խմբ/, ճիշտ է եւ համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ նախագահը հանձնարարի պաշտպանել համամասնական ընտրակարգը, այն գործիչները, որոնք այսօր դեմ արտահայտվեցին դրան, հակառակը կպնդեն:

ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե մեծամասնական ընտրակարգով ընտրությունը որպես կանոն   տալիս է ծուռ հայելու պատկեր:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ի պատասխան այսօր հնչած այն տեսակետին, թե քաղաքական մեծամասնությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քաղաքական կամք չունի` հայտարարեց.”Կա քաղաքական կամք`չգնալ այս քայլին”:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս լսումների ընթացքում նոր փաստարկներ չհնչեցին, որոշ դեպքերում, անձինք ուղղակի փորձեցին ԱԺ-ի պատվաբեր ամբիոնից հանդես գալու իրավունքը /նկատի ուներ ՀԱԿ համակարգողին,-խմբ/, մյուս խմբի ելույթներում, ըստ նրա,  մոլորություն հնչեցվեց /նկատի ունի “Ժառանգության” պատգամավորներին, ովքեր հայտարարեցին, թե ԸՕ վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ մեծամասնական պատգամավորների թիվը պետք է 11-ով նվազեցնել/:

Հայտարարությունների մյուս խմբում, Դավիթ Հարությունյանը քաղաքական մեծամասնությանն ուղղված ոչ կոռեկտ մեկնաբանություններ է նկատել.”Հանդուրժողական ենք վերաբերվում դրանց, թեեւ կարող էինք ոչ պակաս սուր եւ տգեղ արտահայտություններ օգտագործելով այս ամբիոնից, բայց ձեռնպահ կմնամ, որովհետեւ դա վայել չէ մեծամասնությանը”: Դավիթ Հարությունյանը նշեց, որ կային նաեւ հայտարարություններ, որոնք հանրահայտ ճշմարտություններ էին պարունակում:

Այնուհետ Դավիթ Հարությունյանը հայտարարեց. “Այո, մենք դեմ ենք լինելու այս նախագծին, բայց դա չի նշանակում  որ մեզանում առկա մոդելը կատարյալ է”:

Նա առաջարկեց հարցը քննարկել այլ տեսանկյունից:”Ժամանակն է վերաիմաստավորել մեզանում առկա քաղաքական համակարգը , քաղաքական կուսակցությունների ձեւավորման սկսզբունքները եւ մտածել շատ ավելի խորը քաղաքական ռեֆորմի մասին, ինհարկե դա պահանջելու է ժամանակ, չեմ բացառում, որ դա պահանջելու է նաեւ Սահմանադրական բարեփոխումներ, բայց այն, որ խնդիրն արդիական է, դա միանշանակ է”,-ասաց Հարությունյանը:

Քաղաքական բարեփոխումների պահը ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, վրա է հասել եւ միգուցե լինի այն գործը, ինչին ձեռնամուխ կլինի ապագա խորհրդարանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ