19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Մանուկյանը` հետաձգված ՀԱԿ հանրահավաքի, Վարդան Օսկանյանի և ԵԺԿ անդամակցության մասին /վիդեո/

‘Խնդամ էն մարդու վրա, որը խաղալիք է, քաղաքական հասունություն չունի, 60 տարեկանում է հասունացել ու կողմորոշվել, թե որ կուսակցությանը կամ գաղափարախոսությանը պիտի հարի’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱկ անդամ, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը մեկնաբանելով Վարդան Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ –ին: Նրա խոսքով` կամ Վարդան Օսկանյանը քաղաքականապես շատ ուշ է հասունացել, կամ էլ նրան թելադրել են, խաղալիք են դարձրել:

‘Այսպիսի մի խոսք կա` ինչ անի ստրկատերը, եթե իր ենթական ուզում է ստրուկ լինել’,- ասաց Արամ Մանուկյանը: Իսկ երբ լրագրողներից մեկը փարձեց հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, Արամ Մանուկյանն ասաց.’ Այ մարդ, ինձ մոտ մի տվեք էլի էտ մարդու անունը’:

Արամ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀԱԿ-ի Արաբկիրի շտաբը, ուր գործում էր ՀԱԿ անդամ, ‘Ժողովրդավարական հայրենիք’ կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, շուտով զրկվելու է գրասենյակից, քանի որ իշխանությունները ‘դուրս են վռնդում’ ՀԱԿ անդամներին այդ գրասենյակից:

‘Մենք շտաբի նիստով հայտարարություն ենք ընդունել, որի տակ ստորագրել են 8 կուսակցություններ, և այդ հայտարարությամբ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել ‘Ժողովրդավարական հայրենիք’ կուսակցության հանդեպ ճնշումները’,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա մյուս դիտողությունը վերաբերում էր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել էին, թե իբր ՕԵԿ-ն ու ‘Ժառանգությունը’ դարձել են ԵԺԿ լիիրավ անդամ:

‘ԵԺԿ լիիրավ անդամ կարող են լինել միայն ԵՄ անդամ երկրների կուսակցությունները, իսկ ՕԵԿ-ն ու ‘Ժառանգությունը’ միայն ԵԺԿ դիտորդ անդամ են, և քվեարկելու իրավունք չունեն’,- նշեց Արամ Մանուկյանը:

Իսկ թե ինչպես է Արամ Մանուկյանը մեկնաբանում ՀԱԿ հանրահավաքի օրը հետաձգելը, դիտեք տեսանյութում:
http://youtu.be/8bZfLkeys_Y

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ