18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանին 25 տարով 50 մլն դոլար վարկ է տրամադրվելու

Այսօր  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ  Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ‘Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն’ ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման եւ փոխառության համաձայնագրեր` 50 մլն եւ 30 մլն դոլար գումարային արժեքով:

Ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) Փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով:

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման):  Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%:

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ