18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ուժեղ է, ունի նպատակ եւ հավատ, որով էլ գնում է դեպի առաջընթաց. 168 ժամ

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը` որպես կոալիցիոն ուժեր, ամրագրեցին մի բան` որ մեր րեկրում կա երեք իշխանական կուսակցություն եւ երեքն էլ հավասարապես պատասխանատու են քաղաքական պրոցեսների համար”,-“168 ժամ”-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս կարծիքով, կոալիցիայի վերջին հանդիպումից հետո մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ կոալիցիան համախմբված է այն սկզբունքների շուրջ, որ նախանշել է նախագահը:

“Կարծում եմ, որքան մոտենան ընտրությունները, այդքան կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպումները երկրի նախագահի գլխավորությամբ ավելի հաճախակի կլինեն”,-ասել է Շարմազանովը:

Լրագրողի այն հարցին, որ ԲՀԿ-ն կարող է ուժեղանալ եւ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, ՀՀԿ-ին չի մտահոգում` Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ-ի ուժը նրանում է, որ ոչ թե գնում է ընդդեմ ինչ-որ ուժերի, այլ գնում է հանուն Հայաստանի հզորացման:

“Մենք պայքարել ենք հանուն Հայաստանի անկախության, պաշտպանել ենք մեր երկրի սահմանները, խաղաղ շինարարության ժամանակ` իրականացրել եք լուրջ քայլեր, տնտեսական ճգնաժամի ժամանակ պատասխանատվություն ենք վերցրել եւ մինիմումի հասցրել կորուստները: Օրենսդրական դաշտում պայքարել ենք կոռուպցիայի դեմ, հստակ մեր դիրքորոշումն ենք հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում, որը բարձրացրել է Հայաստանի վարկը եւ տարածաշրջանում գործոնի է վերածել”,-ասել է ԱԺ փոխնախագահը:

“Իսկ թե որ կուսակցությունն ինչպիսի ցուցակով կամ գործիչներով կգա, այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում: Մենք կարծում ենք, որ բազմակուսակցական համակարգն է այն ճիշտ ճանապարհը, որն ընտրել է Հայաստանը”,-“168 ժամ”-ին ասել է Էդուարդ Շարմազանովը:  Նրա համոզմամբ, ՀՀԿ-ն այսօր թելադրող է :  “Մենք ենք թելադրող ուժը: Ուժեղի քայլերից շատ բան է կախված, իսկ ուժեղը, ազդեցիկը այսօր ՀՀԿ-ն է”,-ասել է ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, այսօր իրենք առաջնորդվում են այն ծրագրով, թե ինչպիսի բարեփոխումների պետք է գնան: Այդ իսկ պատճառով, ՀՀԿ-ի ցուցակը եւ մարտավարությունը պայամանավորված չէ, թե պարոն Օսկանյանը կամ մեկ ուրիշը որ ցուցակում կլինեն:

“Մենք ունենք նպատակ, ունենք հավատ եւ այդ հավատով գնալու ենք բարեփոխումների եւ ապահովելու ենք առաջընթաց”,-ասել է ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ