23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեկոյան ձյունը կդադարի

‘”Վերջին 30 տարիներին երկրագնդի վրա տեղի ունեցող երկրաբանական եւ կլիմայական փոփոխությունները արդյունք են ավելի շատ մարդածին ազդեցության’’,- Հենարան մամուլի ակումբում այսօր նշեց ԲՆ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը` մեկնաբանելով  Եվրոպայի սաստիկ ցրտահարությունները:

Նրա խոսքով` երկրագնդի ընդհանուր ջերմաստիճանը 0,6 տոկոսով ավելի բարձր է, քան մարդկության նախաարդյունաբերական ժամանակաշրջանում: Ըստ Դիանա Հարությունյանի,   անոմալ եղանակների` սաստիկ ցրտահարությունների եւ անտառային հրդեհների պատճառները քիչ չափով բնական են, սակայն մեծ մասով` մարդածին ազդեցության արդյունք:

Նա նշեց, որ Հայաստանում ընդհանուր ջերմաստիճանը նույնպես բարձրացել է 0,85 աստիճանով, սակայն այդ ցուցանիշը տեղավորվում է ստանդարտներում: ‘’Հայաստանում տարեցտարի նկատվում է տեղումների քանակի նվազում, իհարկե, այս ձմեռն այդ առումով բացառություն էր”,- ասաց Դիանա Հարությունյանը:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ով նշեց, որ այս տարվա ձմեռը նորմալ ձմեռ է, դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել, իսկ հունվարին` նորմայից բարձր :

‘’Այս տարվա փետրվարը թեեւ չի ավարտվել, բայց  կարող ենք արձանագրել, որ այս ամիս ջերմաստիճանը նորմայից ցածր էր, իսկ  տեղումների մասով կարող ենք ասել, որ այս ամիս տեղումների քանակը նորմայից բարձր է եղել, բացառությամբ Տավուշի եւ Սյունիքի մարզերի,- ասաց Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ այսօր երեկոյան ձյունը կդադարի, եւ մինչեւ ամսի 20  տեղումներ կլինեն, որից հետո կդադարեն կամ թույլ տեղումներ կլինեն:

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում կլինի -4-6, ավտոճանապարհներին,լեռներում եւ լեռնանցքներում կլինի բուք, մառախուղ, թաց ձյունը խնդիրներ կառաջացնի մայրաքաղաքի ավրոճանապարհներին, իսկ փետրվարի 25-ից հետո ջերմաստիճանը կբարձրանա:

Զարուհի Պետրոսյանի խոսքով` գարունը Հայաստանում կգա աստիճանաբար, օրացույցին համապատասխան,  այսինքն`  լուրջ ցրտահարություններ չեն լինի, եւ եթե Արարատյան դաշտավայրում  փետրվարի վերջը գարուն կարելի է համարել, ապա Շիրակում դեռ խորը ձմեռ է:

Անդրադառնալով այս տարվա ձյունառատ ձմեռվան, Զարուհի Պետրոսյանը նշեց, որ ամեն դեպքում, առատ ձյունը դրականորեն կանդրադառնա բերքատվության վրա, թեեւ ձյունից բացի, բերքատվության վրա ազդող գործոնները շատ են:

Վերջում Զարուհի Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ամենատաք ձմեռը արձանագրվել է 2010 թ, ամենացուրտ ձմեռը 2002 եւ 2008թթ, իսկ առատ տեղումներով աչքի են ընկել 2003 եւ 2006թվականները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ