23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քարվաճառում վթարի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել /լրացված/

Ցավալի միջադեպ է տեղի ունեցել  Քարվաճառում : ԼՂՀ Քարվաճառ /Քելբաջար/ բնակավայրում հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել “Ուրալ” մակնիշի մեքենան, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից երեքը մահացել են: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ, ներկայումս 12 վիրավոր հոսպիտալացվել են Վարդենիսի հոսպիտալ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով : Վիրավորներից մեկի վիճակը առավել ծանր է:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վիրավորներից եւս մեկը մահացել է: Արծրուն Հովհաննիսյանը  փոխանցեց, որ զոհվածների եւ վիրավորների անունները կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ:

1:15 -Րոպեներ առաջ հայտնի դարձան վթարի հետեւանքով զոհվածների անունները: ՊՆ խոսնակի փոխանցմամբ,  մահացել են մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Երեմյան և երեք պայմանագրային զինծառայողներ`  Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը, Գագիկ Վարդանյանը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ