29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գնում է օրենսդի՞ր /վիդեո/

image_10930

“Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է,  ես կանգնած եմ իր կողքին եւ միասին գնալու ենք առաջ”,-այսօր հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, երբ կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված ի՞ նչ պլաններ ունի եւ արդյո՞ ք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է լքել ՕԵԿ-ը:

Ինչ վերաբերվում է ՕԵԿ համամասնական ցուցակին, Արմեն Երիցյանն ասել է, որ այն դեռեւս քննարկվում է. “Համամասնական ցուցակի հետ կապված թիմը պետք է որոշի եւ դրանից հետո պարզ կլինի, թե որ տեղում կլինեմ”:

Հարցին` գործադի՞ր, թե՞  օրենսդիր մարմնին նախապատվությունը կտա, Արմեն Երիցյանը պատասխանել է.  “Ցուցակում ընդգրկվելուց հետո պարզ չէ, թե ես կմնամ պատգամավո՞ ր, թե՞  գործադիր մարմին կտեղափոխվեմ:

Ես որպես պրակտիկ աշխատակից գործադիր մարմնում եմ աշխատում եւ ինձ հոգեհարազատ  է, բայց նաեւ իրավագիտության ոլորտում գիտությամբ եմ զբաղվում եւ կարող եմ օրենսդիր մարմնում իմ խոսքը ասել”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե շատ փորձագետներ կասկած են հայտնում, որՕԵԿ-ն առանձին մասնակցելու դեպքում կարող է հաղթահարել 5 տոկոսի շեմը,  ՕԵԿ-ական նախարարը պատասխանել է. “Մենք որոշում կայացրել ենք, որ առանձին ենք գնալու եւ ընտրություններից հետո կերեւա”:

Արմեն Երիցյանը հավելել է, որ այս առումով դրական ակնկալիքներ ունի: Արմեն Երիցյանն ասել է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավոր չի առաջադրվի, որովհետեւ դա իրեն հոգեհարազատ չէ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ