20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փնտրվում է բռնության ենթարկված լրագրողը

Փետրվարի 12-ին`Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը համացանցում հայտնվեց մի տեսանյութ, ըստ որի`  ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն: Որոշ տեղեկություններով` բռնությունը կատարվել է լրագրողի նկատմամբ:

Տեսանյութը տեղադրվել է նաեւ “Հետք” էլեկտրոնային կայքում: Henaran.am-ին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս դեպքը փոքր-ինչ տարօրինակ է թվում: Ոստիկանությունում զարմանում են, որ այդ լրագրողը մինչ օրս չի բողոքել կամ չի բարձրաձայնել իր իրավունքների ոտնահարման մասին:

Այնուամենայնիվ, Henaran.am-ին ոստիկանության հանրության եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ  դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

“Հետք”-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլեկտրոնային փոստով են ստացել տեսանյութը, նաեւ “Չենք լռելու” նախաձեռնությունն է տարածել:  Իսկ “Չենք լռելու”-ից մեզ փոխանցեցին, որ իրենք Youtube-ից են վերցրել տեսանյութը: Ոստիկանությունից “Չենք լռելու”-ին առայժ հարցում չի արվել:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ