23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հարեւանի” կոճակը, Թովմասյանի դիմումը, ընտրություն ջան …

Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է ՛՛Հայկական պառլամենտարիզմի կենտրոն’-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին խորհրդարանական քառօրյայում լրագրողները եւ ժառանգական պատգամավոր Լարիսա Ալավերդյանն արձանագրեցին կեղծ քվեարկության դեպքեր, երբ հանրապետական պատգամավորները քվեարկում էին բացակա պատգամավորների փոխարեն:

Henaran.am-ին Հատուկ Քննչական Ծառայությունից հաղորդեցին, որ Ռուբեն Թորոսյանի դիմումին այսօր ընթացք է տրվել:

Ինչու “հարեւանի” փոխարեն քվեարկությունը մեծ տեղեկատվական ալիք բարձրացրեց եւ բանը հասավ մինչեւ ՀՔԾ, եթե նմանօրինակ դեպքեր խորհրդարանում մշտապես եղել են:

՛՛Առհասարակ ընտրություններից առաջ յուրաքանչյուր քայլ դիտարկվում է որպես քաղտեխնոլոգիա, որովհետև ուրիշի փոխարեն պատգամավորների քվեարկության երեւույթի մասին միշտ են բարձրաձայնել, պարզապես նախընտրական շրջանում յուրաքանչյուր երեւույթ ավելի է սրվում՛՛,- ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ որպես քաղաքացի   առհասարակ դեմ է ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորների սովորությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ