25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա մանկական ուռուցքաբանության կենտրոն

՛՛Առաջիկա տարիներին մենք կունենանք մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության կենտրոն, որը զգալիորեն կբարելավվի այդ ոլորտում իրականացվող բուժումը՛՛,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Նրա խոսքով՝ մանկական ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդները բավական արագ են փոխվում: Եթե 10  տարի առաջ քիչ էր ընդուված քիմիա-թերապիայով բուժումը, ապա հիմա այն շատ լայնորեն կիրառվում է:

Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում մանկական ուռուցքաբանությունը ամենաթանկ ոլորտներից է, քանի որ նրա բուժման համար կիրառվում են նորագույն տեխնոլոգիաները եւ բուժումները, այն Եվրոպայում կազմում է 100-150 հազար եվրո:

՛՛Հայաստանում մանկական ուռուցքային հիվանդությունները բուժվում են պետպատվերի շրջանակներում, սակայն դեղերի մի մասը ծնողներն են ստիպված լինում գնել, քանի որ շատ հաճախ թանկարժեք դեղամիջոցների ներմուծումը Հայաստան չի հովանավորվում՛՛,- ասաց Գրիգոր Բադալյանը՝ հավելելով, որ շատերի համար անգամ այդ դեղամիջոցները գնելը մեծ դժվարություն է ներկայացնում:

Նրա խոսքով՝ մանկական ուռուցքային հիվանդություններից առավել Հայաստանում առավել շատ հանդիպում են արյան եւ գլխուղեղի քաղցկեղը: Մասնագետը խոստովանում է, որ ուռուցքաբանության մեջ շատ բաներ դեռ հայտնի չեն բժշկությանը, իսկ կանխարգելիչ միջոցառումները մանկական հիվանդացությունների դեպքում ավելի քիչ են, քան մեծահասակների մոտ: Սակայն, Գրիգոր Բադալյանի խոսքով, խորհուրդները ընդհանուր բնույթ կարող են կրել՝ ուղղված կանանց, այն է՝ առողջ ապրելակերպ ոչ միայն հղիության շրջանում, այլ՝ ընդանրապես, չծխել, ալկոհոլ չօգտագործել, առողջ սնվել եւ զերծ մնալ ճառագայթման աղբյուրներից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ