19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթարի հետեւանքով զոհված եւ վիրավոր զինծառայողների անունները

Ներկայացնում ենք ԼՂՀ Քարվաճառ/Քելբաջար/ բնակավայրում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների վերաբերյալ  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած նոր տեղեկությունները:

Վթարի հետեւանքով մահացածներն են` մեքենայի վարորդը` շ/պ  Երեմյան Արթուր Հովհաննեսի /Ապարան, գյուղ Մուլքի/, զինծառայողներ Ապիջանյան Մանվել Սանթրոյի /Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ/, Փիլոյան Սանասար Վաչիկի /Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ/ Վարդանյան Գագիկ Կամոյի Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ/:

Վիրավորներն են.
Ավետիսյան Կարեն Կամոյի
Գևորգյան Գևորգ Մնացականի
Եղիազարյան Վարազդատ Գարեգինի
Եղիազարյան Արթուր Գարեգինի
Զաքարյան Սարգիս Ռուստամի
Մուրադյան Արման Մանվելի
Խաչատրյան Մանուկ Լևուշի
Խաչատրյան Էդիկ Ռաֆիկի
Մնացականյան Աշոտ Կոլյայի
Թալոյան Բաբկեն Գուրգենի
Երեմյան Մխիթար Վալերիկի
Գոմցյան Սանասար Ռոբերտի
Հարությունյան Դավիթ Ռաֆիկի
Հովհաննիսյան Կարեն Հրաչիկի
Սահակյան Արմենակ Լիպարիտի
Հիշեցնենք, որ ԼՂՀ Քարվաճառ /Քելբաջար/ բնակավայրում հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել “Ուրալ” մակնիշի մեքենան, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից չորսը մահացել են, տասնհինգը հոսպիտալացվել են Վարդենիսի հոսպիտալ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Վթարի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ