23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կօրինականացվե՞ն միասեռ ամուսնությունները. Ապագա

Հայաստանում համասեռամոլները զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: ՀՀ Սահմանադրության համաձայն` միասեռ ամուսնությունը արգելված չէ, սակայն դեռևս չկա այդ ոլորտը կարգավորող համապատասխան օրենք: Այս մասին գրում է “Ապագա”-ն:

Ըստ թերթի, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, 2003թ-ի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում ապաքրեականացվել է համապատասխան հոդվածը` եթե նախկինում համասեռ սեքսուալ ակտի համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն այն դեպքում, երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 139. սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):

Ըստ նույն աղբյուրի,  ընդհանուր հավասարության վերաբերյալ սահմանադրական հոդվածի համաձայն (Հոդված 14.1) բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելիությունից, գույքային վիճակից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից` արգելվում է:

Չնայած այս ամենին` հայ հասարակությունը նույնասեռականների հանդեպ լցված է անհանդուրժողականությամբ ու ատելությամբ:  Թերթի տեսակետով, Հայաստանում դեռ երկար տարիներ չի օրինականացվի միասեռ ամուսնությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ