25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիժ մարտը` համագումարների ամիս. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը նկատում է, որ թե մինչեւ վերջերս գրեթե բոլոր կուսակցությունները լռում էին իրենց համագումարների անցկացման ժամկետների մասին, ապա արդեն մի քանի օր է` գրեթե բոլորը ակտիվացել են եւ պաշտոնապես հայտարարում են, թե երբ, որտեղ եւ ինչպես են անելու իրենց համագումարները:

Ի դեպ, համարյա բոլորը ասում են, որ համագումարներում կհայատարարեն իրենց նախընտրական համամասնական ցուցակների մասին, կհրապարակեն կարգախոսներն ու այն տրամադրություններոը, որոնցով գնալու են հերթական խորհրդարանական ընտրությունների:

Եվ այսպես, ՀՀԿ համագումարը կլինի` մարտի 10-ին, ԲՀԿ-ինը` մարտի 17-ին, ՕԵԿ-ինը` մարտի 3-ին, “ժառանգությանը”`մարտի 2-ին:

“Ազատ դեմոկրատներ”-ի վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը “Առավոտին” ասել է, որ իրենք դեռ չեն կողմնորոշվել, բայց համագումարը նախատեսված է մարտի 2-ց 10-ը ընկած ժամանակահատվածում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ