29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողներն սպանել են աղջկան` տղայի հետ զրուցելու պատճառով

image_1100

Պակիստանում ծնողներն սպանել են իրենց դստերը` տեսնելով, որ նա տղայի հետ է զրուցում, հաղորդում է “Reuters”-ը:

Դեպքը տեղի է ունեցել գտնվող վիճարկելի Քաշմիր նահանգի պակիստանյան մասում: Երբ 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե նա ինչպես է տան մոտ խոսում ինչ-որ տղայի հետ, նրանք աղջկա դեմքին քիմիական թթու են լցրել: Աղջիկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել գլխին, պարանոցին եւ ձեռքերին եւ մահացել է հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո:

Բժշկի խոսքով` աղջկա մայրը, ով նրան հիվանդանոց է տեղափոխել, բժիշկներին ասել է, թե դուստրը փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն աղջկա մահից հետո ծնողները խոստովանել են, որ սպանությունն իրենք են գործել:

Պակիստանում Մարդու իրավուքնների հարցերով հանձնախմբի տվյալներով` 2011-ի ընթացքում շուրջ հազար կին  այսպես կոչված` “պատիվը պահելու համար” կատարված սպանությունների զոհ է դարձել: 2004-ին նման սպանություններն արգելեվել են օրենքով, որը խախտելու դեպքում մահապատիժ է սահմանված: Սակայն իրավապաշտպանների խոսքով` օրենքը բոլորովին արդյունավետ չէ, քանի որ շատ դեպքերում սպանությունները կամ անհայտ են մնում կամ գրեթե հետաքննություն չի անցկացվում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ