20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանկապատանեկան ֆուտբոլն արդեն իր պաշտոնական էջն ունի

Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Մանկապատանեկան ֆուտբոլի իր հատուկ պաշտոնական էջը կունենա Facebook սոցիալական ցանցում եւ պաշտոնական ալիքը` YouTube-ում: Այն պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առաջնահերթությամբ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարական զարգացման քաղաքականության հիմքում է հատկապես վերջին տասը տարիներին:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ առիթներով հատուկ կարեւորել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծրագրային այլ ձեռնարկումներ, որոնք ուղղված են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Facebook-ի էջում եւ YouTube-ի ալիքում արդեն տեղադրված են բազմաթիվ լուսանկարներ, տեսանյութեր, որոնք անդրադառնում են ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի պաշտոնական եւ ոչ պաշտոնական մրցաշարերին, բազմաթիվ միջոցառումների, սեմինարների, ֆուտբոլը դպրոցներում զարգացնելու ծրագրերի, որոնք վերջին տասը տարիներին իրականացվել են ՀՖՖ-ի կողմից ինչպես Երեւանում, այնպես էլ ամենատարբեր մարզերում, քաղաքներում եւ գյուղերում:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի բաժնի ղեկավար Բաբկեն Ղալոյանը. ‘անկապատանեկան ֆուտբոլի ֆեյսբուքյան էջը եւ ալիքը Յութուբում մշտապես թարմացվելու են նոր տեղեկատվությամբ, նոր լուսանկարներով եւ տեսանյութերով, որոնք շատ կարեւոր են ինչպես մանկապատանեկան ֆուտբոլին ավելի ընդգծված ուշադրության առումով, այնպես էլ մանկապատանեկան ֆուտբոլում ընդգրկված հազարավոր երեխաների հետ հետադարձ կապի պահպանման առումով’: ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հավաստմամբ այս էջերը մշտապես գտնվելու են ակտիվ վիճակում եւ մշտապես լինելու են մանկապատանեկան ֆուտբոլի հետ: Ի դեպ այսօր Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ ֆուտբոլիստներ` Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ այլն իրենց առաջին քայլերն արել են հենց մանկապատանեկան ֆուտբոլում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՖՖ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ