20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Պահքի օրերին` չմտնել սոցկայքեր. Առավոտ

image_10845

Փետրվարի 19-ին` բուն Բարեկենդանի օրը, սկսվում է 40-օրյա Մեծ պահքը, որը ենթադրվում է կենդանական սննդից հրաժարում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկղեցու հոգեւոր սպասավոր Սամվել սարկավագ Հարությունյանի խոսքով, պահեցողության հիմքը զղջումն է եւ կատարած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելը:

“Ուտելիքն ընդամենը արտաքինն է: Եթե չկա հոգեւորը, բուսական սննդով սնվելը կորցնում է իմաստը: Պահքը միջոց է` կամքը կոփելու համար”,-ասել է սարկավագը: Վերջինիս խոսքով, եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում պահք պահել, ապա կարող է օրվա մեջ սնվել մեկ անգամ կամ հրաժարվել քիմքին հաճելի ուտեստներից, քաղցրեղեններից, ինչպես նաեւ` կախվածություն առաջացնող երեւույթներից, օրինակ` թղթախաղ, սուրճ, թմրանյութ, հեռուսատսերիալներ, սոցցանցեր: “Ինտերնետում ժամերով նստելը եւ անիմաստ ժամանակ վատնելով` կարծես դատարակություն ենք զգում: Այդտեղ չկա հոգեւոր բան, հետեւաբար Պահքի օրերին կարելի է հրաժարվել Facebook մտնելուց, ինչպես ընկերներիս մի մասն է պատրաստվում անել”,-ասաց սարկավագը:

Ըստ հոգեւորականի քրիստոնյան ազատ է իր ընտրության մեջ, բայց “զավզակություն անելու փոխարեն Պահքի շրջանում կարելի է խոսել լավ երեւույթներից, չբամբասել, չհայհոյել”:

Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ