19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռիտա Սարգսյանը` ամուսնու վերընտրվելու, Բելլա Քոչարյանի հետ հարաբերությունների մասին. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը զրուցել է Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Նա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սարգսյանը մասնակցում էր “Հույսի նավակ” մանկական բարեգործական համերգին` նվիրված ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

– Տիկին Սարգսյան, հետաքրքիր է իմանալ` դուք ձեր ամուսնու հետ քաղաքական թեմաներով զրույցներ ունենո՞ւմ եք:

-Ոչ: Երբեք: Երբեք: Չեմ սիրում քաղաքական թեմաներ:

– Բայց հաջողվո՞ւմ է խուսափել այդ թեմաներից` հաշվի առնելով` ով է ձեր ամուսինը:

-Այո, եթե չփորձես խոսել, պատասխան էլ չես ստանա: Չեմ սիրում քաղաքականություն:

– Իսկ այդուհանդերձ, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են (այդքանով, կարծում եմ, հետաքրքրվում եք), ձեր կարծիքով` ինչպիսի՞ պատկեր կունենա ապագա խորհրդարանը:

-Չգիտեմ: Ազնիվ խոսք եմ ասում, չեմ հետաքրքրվում: Չեմ սիրում:

-Իսկ ինչո՞վ եք հետաքրքրվում:

-Հետաքրքրվում եմ իմ մասնագիտությամբ, այ նրանով, ինչ որ տեսաք, բարեգործությամբ: Ինձ թվաց`դու երգի մասին մի քանի հարց կտայիր, որը ծնվել է երկու շաբաթ առաջ:

– ճիշտն ասած` շատ աղմկոտ էր, լավ էլ չհասկացա, չլսվեց` ով էր գրել երգը եւ այլն:

– Հա՜: Երգի երաժշտությունը գրել եմ ես, բառերը` Ավետ Բարսեղյանը: Այդ երգը մեր ֆոնդի, չեմ սիրում այդ բառը, բայց թող լինի` հիմնը:

– Իսկ Բելլա Քոչարյանի հետ հանդիպո՞ւմ եք: Եվ ընդհանրապես ի՞նչ հարաբերություններ ունեք:

– Բելլա Քոչարյանը, կարելի է ասել, իմ մարտական ընկերուհին է: Իհարկե, հանդիպում եմ: Մենք միասին նկուղներում, միասին պատերազմում ենք անցկացրել: Ինչպե՞ս կարելի է դրանից հետո իրար չհանդիպել:

– Իսկ ի՞նչ եք կարծում` ձեր ամուսինը հաջորդ նախագահական ընտրություններից հետո կշարունակի՞ պաշտոնավարել երկրորդ ժամկետում:

– Չգիտեմ: Ճիշտն ասած` ինձ համար մեկ է:

– Սե՞կ է: Ինչո՞ւ:

– Դե, ինձ համար մեկ է` նախագահ կլինի՞, թե չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ