19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուսթոնի հուղարկավորությանը մի ամբողջ “աստղաբույլ” ներկա կլինի /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությանը, որը տեղի կունենա այսօր նրա հարազատ Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում, կհավքվեն համաշխարհային մեծության մի շարք աստղեր, որոնք իրենց սիրելի ընկերոջ հիշատակը կհարգեն երգերով եւ հրաժեշտի խոսքերով:

Հուղարկավորությանը ներկա կգտնվեն Ալիշա Քիսը, Քեւին Քոսթները, Դայոն Ուորուիքը, Արետա Ֆրենքլինը, Սթիվի Ուանդերը, Հյուսթոնի ուսուցիչ եւ ձայնագրման պրոդյուսեր Քլայվ Դեւիսը, հոլիվուդյան դերասան Թայլեր Փերրին, ով տրամադրել էր իր ինքնաթիռը երգչուհու դիակը Լոս Անջելեսից Նյուարք տեղափոխելու համար: Ներկա կլինեն նաեւ Էլթոն Ջոնը, Բեյոնսեն, Ջեյ Զին, Օփրա Ուինֆրին:

Առայժմ հայտնի չէ` արդյոք ներկա կլինի նաեւ Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը` 15 տարվա ամուսնական կյանքից հետո: Ավելի վաղ Հյուսթոնի հարազատները հայտնել էին, որ թույլ չեն տա երգչուհու կյանքը կործանած ամուսնուն ներկա լինել նրա հուղարկավորությանը:

Նախօրեին հազարավոր մարդիկ ծաղիկներ,  բացիկներ, սրբապատկերներ եւ մոմեր են դրել Հյուսթոնի տան, եկեղեցու, որտեղ նա երգել է երեխա ժամանակ, ինչպես նաեւ նրա տարրական դպրոցի մոտ:

Հյուսթոնի հուղարկավորությունը կհեռարձակվի ուղիղ եթերով արբանյակային մի քանի հեռուստաընկերություններով եւ “Leavestream” պորտալում:

http://youtu.be/Tk6tEm5EdHs

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ