19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դասական երաժշտության բացառիկ համերգներ

Փետրվարի 21-ին`  ժամը19:00- ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով`  այս համերգն առանձնահատուկ է, քանի  որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

“Այս համերգին կմասնակցի նաեւ երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, եւ կնվագի այն կոնցերտը, որ Վահագն Ստամբուլցյանն անձամբ ցանկանում էր նվագել մեզ հետ, ինչը, ցավոք, նրան չհաջողվեց: Այս համերգը նվիրված է նաեւ նրա հիշատակին”,-նշեց Վ. Մարտիրոսյանը:

Համերգին կհնչի Հայդնի “Դիվեսրիմենտո”-ն, որը նրա գլուխգործոցներից մեկն է, եւ որը  հազվադեպ է կատարվում, ինչպես նաեւ  Անտոնին Դվորժակի “Սերենադ”-ը, որը ռոմանտիկ երաժշտության գագաթնակետերից մեկն է:Այսպիսով ծրագրում կհնչի դասական եւ ռոմանտիկ երաժշտություն:

Նշենք, որ այս ամբողջ տարին  Հայաստանի պետական կամերային նվագախումբը    տոնելու է իր հիսուն ամյակը: Հոբելյանական տարվա առիթով Հայաստանի պետական կամերային նվագախումբը    պատրաստվում է  հանդիսատեսի դատին հանձնել նոր ու հետաքրքրական  համերգային ծրագրեր, հոբելյանական միջոցառումների շրջանականերում սպասվում են նաեւ անակնկալներ:

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ