20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շանը տոնական ընթրիք են մատուցել ռեստորանում

Աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող “Westminster Kennel Club Dog Show” դոգ-շոուի հաղթող շանը ռեստորան են տարել` տոնական ընթրիքի:

Մալախիա անունով պեկինեսին հյուրասիրել են բրինձ եւ տապակած հավ: Մալախիան հաղթողի համար նախատեսված ընթրիքը կերել է Նյու Յորքի թատերական թաղամասում գտնվող  “Sardi” ռեստորանի հատուկ սենյակում:

Դոգ-շոուի հաղթողներին ռեստորանում ընթրիք մատուցելու ավանդույթը Նյու Յորքում պահպանվում է արդեն 30 տարի, սակայն քաղաքի իշխանությունները հրաժարվել են այսուհետ շարունակել այն: 2013-ից սկսած հաղթող շներին չեն տանի ռեստորան, քանի որ քաղաքի առողջապահության բաժանմունքը համարում է, որ չի կարելի է շներին տանել մի տեղ, որտեղ սնունդ է պատրաստվում եւ մատուցվում:

Այնպես որ Մալախիան վերջին շնիկը կլինի, որին բախտ է վիճակվել ընթրել ռեստորանում: Մրցույթի եզրափակիչ փուլում նա հաղթել է տարբեր ցեղատեսակի 5 շների: Վերջին 112 տարում նա առաջին շունն է այս ցեղատեսակից, որը նման հեղինակավոր մրցանակ է շահում: Վերջին անգամ այս ցեղատեսակի շունը մրցանակ էր ստացել 1900-ին:

Մրցույթը ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում` սկսած 1877-ից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ