17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քիմ Քարդաշյանի կլոր հետույքի գաղտնիքը շատ պարզ է

Քիմ Քարդաշյանի կլոր հետույքին նախանձում են հազարավոր աղջիկներ: Պարզվում է, որ նման “գեղեցկություն” ունենալու երազանքն ամենեւին էլ անիրական չէ: Կարեւորը, Քիմի  կարծիքով, չալարել եւ ամեն օր անհրաժեշտ վարժություններ կատարելն է:

Մեր հայրենակցուհին` հանուն գեղեցիկ մարմին ունենալու, չի խնայում իրեն եւ ամեն օր պարտադիր կերպով կքանստումներ է անում: Քիմը վկայում է, որ այդ վարժությունը լավ է անդրադառնում մկանների վրա, եւ խորհուրդ է տալիս ամեն օր ավելացնել կքանստումների քանակը, իսկ առաջին անգամն անել այնքան, որքան կկարողանաք:

Իսկ որովայնի իդեալական տեսքը պահելու համար նա մտածել է մեկ այլ վարժություն: Այս վարժության ժամանակ նա հարթ տախտակի ձեւ է ընդունում, պառկում է մի կողմի վրա եւ 30-40 վայրկյան անշարժ դիրք ընդունում, հետո նույնը կատարում մյուս կողմի վրա պառկած:

Քիմի համար  իր կատարած վարժությունների մեծ մասը ձանձրալի են, սակայն աստղը համոզված  է, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ