26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զարմանում է Օսկանյանի վրա` ինչու է խուսափում ՀՀԿ-ից

 ‘’ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի ընդգրկվածությունը համարում եմ պաշտոնաթող նախարարներից մեկի գործունեության անհատական կարեւորման արդյունք, – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` մեկնաբանելով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը և համամասնական ցուցակով առաջադրման հնարավորությունը:

Նրա խոսքով` Վարդան Օսկանյանը անկուսակցական է, եւ կարող է անդամակցել ցանկացած կուսակցության:

‘’Հաջորդը Գագիկ Ծառուկյանի որոշելու հարցն է. եթե նա կորոշի, որ Վարդան Օսկանյանը արժանի է ԲՀԿ ցուցակով մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ապա այդպես էլ կլինի’’,- ասաց քաղաքագետը:

Նա միաժամանակ ողջունելի համարեց նախկին արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ պետք չէ  իր քաղաքական ակտիվությունը որակել որպես Ռոբերտ Քոչարյանի մտադրությունները բացահայտելու պարարտ հող:

‘’Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենա վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ապա նա դա կանի, առանց որևէ մեկի օգնության: Ես դա ճշմարտություն եմ համարում` ծանոթ լինելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարին ամբողջությամբ’’,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Մյուս կողմից քաղաքագետը տարօրինակ համարեց Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որ միասնական ցուցակի դեպքում ինքը չէր մտնի ԲՀԿ:

‘’Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցության քաղաքական իշխանություն լինելու ժամանակ նա եղել է նախարար, այդ առումով նրա հայտարարությունը անհիմն է’’,- ասաց քաղաքագետը` հավելելով. ‘’Վարդան Օսկանյանը առաջին անգամն է զբաղվելու օրենսդիր գործունեությամբ, ցանկանում եմ, որ նա արդարացնի Գագիկ Ծառուկյանի կողմից իր վրա դրված վստահությունը’’:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ