24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վթարից տուժած զինծառայողներին տեղափոխում են Երևան

Քիչ հետո պարզ կլինի, թե ինչ վիճակում են գտնվում Քարվաճառի տարածքում երեկ վթարված ‘Ուրալ’ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բոլոր տուժածները: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:  ‘ՊԲ-ը շուտով հայտարարություն կտարածի’,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ բոլոր 15 զինծայաողներին հիմա տեղափոխում են Երևան: Փաստով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը, նախապաստրաստվում են նյութեր:

Ինչպես ավելի հայտնել էր Henaran.am-ը, ԼՂՀ Քարվաճառ /Քելբաջար/ բնակավայրում հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել “Ուրալ” մակնիշի մեքենան, որի թափքում եղած պայմանագրային զինծառայողներից 4-ը մահացել է: Հսպիտալացվել են 15-ը Վարդենիսի հոսպիտալ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով : Վիրավորներից մեկի վիճակը առավել ծանր է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ